ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Հայաստանյան 14-րդը

Հայաստանյան 14-րդը
20.11.2016 | 17:22

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի տասնչորսերորդ տուրում Գյումրիի «Շիրակը» գոլազուրկ հանդիպում ունեցավ «Ալաշկերտի» հետ:

Ոչ-ոքի է ավարտվել նաև նախօրեին կայացած «Գանձասաև Կապան»-«Բանանց» դիմակայությունը: Միակ արդյունավետ հանդիպումը գրանցվել է «Արարատ»-«Փյունիկ» մրցակցությունում: Հյուրերը հաղթանակ են տոնել 2:1 հաշվով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1525

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ