ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

«Կինը սիրում է քեզ այնքան, որքան քո մեջ սատանա կա: Ո՛չ ավելի, ո՛չ պակաս»

«Կինը սիրում է քեզ այնքան, որքան քո մեջ սատանա կա: Ո՛չ ավելի, ո՛չ պակաս»
22.11.2016 | 01:02

ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎՈՒՄ
Եթե սկսում ես մտածել, թե ինչ զոհողություններ ես արել հանուն որևէ մեկի, ուրեմն այլևս չես սիրում նրան:

ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՓՆՏՐՏՈՒՔ
Յուրաքանչյուր կնոջ մեջ մենք փնտրում ենք իրեն, բայց գտնում ենք ուրիշին:

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՈՒՄ ԵՆ ԳԻՏԱԿՆԵՐԸ
Կինը մտնում է սիրտդ ու տենդագին փնտրում է ոչ թե սեր, այլ ուրիշ կնոջ հետքեր: Եվ հաճախ գտնում է:

ԱՆԱՐՁԱԳԱՆՔ ՍԵՐ
Շատ հաճախ մենք մեր սիրո կանչի արձագանքն ենք լսում կնոջ մեջ, և մեզ թվում է, թե դա նրա սիրո պատասխանն է:

ՍԱՏԱՆԱՅԱԿԱՆ ՄԻՏՔ
Կինը սիրում է քեզ այնքան, որքան քո մեջ սատանա կա: Ո՛չ ավելի, ո՛չ պակաս:

Վաչագան Ա. ՍԱՐԳՍՅԱՆ (ՎԱՍ)

Դիտվել է՝ 982

Մեկնաբանություններ