ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Չինաստանում 17 զոհ 56 մեքենայի ՃՏՊ-ի հետևանքով

Չինաստանում 17 զոհ 56 մեքենայի ՃՏՊ-ի հետևանքով
22.11.2016 | 21:13

Չինական Շանսի նահանգում զանգվածային ճանապարհատրանսպորտային վթար է եղել 56 ավտոմեքենայի մասնակցությամբ, զոհվել է առնվազն 17 մարդ: 37 մարդ ստացել է վնասվածքներ:

Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Պեկինը և Կունմինը կապող ավտոճանապարհին: Զանգվածային վթարի պատճառը, նախնական տվյալներով, դարձել է թաց ձյունը:

Դիտվել է՝ 846

Մեկնաբանություններ