Սթինգը խոստովանել է, որ լսողությունը որոշակիորեն տուժել է և բժիշկները խորհուրդ են տվել կրել լսողական սարք։ Երգիչը փորձել ու հրաժարվել է այդ գաղափարից. «Ես փորձեցի կրել լսողական սարք, սակայն լսեցի ավելի, քան ցանկանում էի»։
Նա պատմել է նոր ալբոմի մասին, որ անվանել է երթուղու պատվին, որով ամեն օր երթևեկում է Նյու Յորքում։ Սթինգը հայտարարել է, որ երկար տարիներ ոգեշնչվել է քաղաքից, որը երբեք չի քնում։