ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Արմեն Ամիրյան. Թատրոնի մասին օրինագծի վերաբերյալ թատերական գործիչներից կոնկրետ առաջարկ չենք ստացել

Արմեն Ամիրյան. Թատրոնի մասին օրինագծի վերաբերյալ թատերական գործիչներից կոնկրետ առաջարկ չենք ստացել
23.11.2016 | 16:19

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, անդրադառնալով թատերական գործիչների հաճախ բարձրացրած հարցին, թե թատրոնի մասին օրենք է պետք ունենալ, ասել է՝ օրինագիծը շրջանառության մեջ է, սակայն թատերական գործիչներից որևէ կոնկրետ առաջարկ չեն ստացել:

«Ստանում ենք առաջարկություններ, որոնք կարգավորվում են հարակից այլ օրենքներով, բայց թատրոնի մասին օրենք ստեղծելու պահանջ, որպես այդպիսին, այս պահին դեռ գոյություն չունի»՝ ասել է Արմեն Ամիրյանը: Օրենքի բացակայությո՞ւնն է պատճառը, որ թատրոններում ներկայացումները պատրաստվում, սակայն չեն բեմադրվում հարցին, մշակույթի նախարարն արձագանքել է. «Կարծում եմ՝ ստեղծագործական որոշակի անկում գոյություն ունի, ընդհանուր ստեղծագործական մթնոլորտի անկում գոյություն ունի, ինչը պետք է զարկ տանք մեր պետական պատվերներով: Հաջորդ տարի ուզում ենք բեմադրել առնվազն 4-5 ներկայացում տարբեր թատրոններում, բավական թանկ, շքեղ կոստյումներով, լավ երաժշտությամբ՝ օգտագործելով արտասահմանյան, ռուս, հայ գրողների դասական պիեսներ: Կարծում եմ, որ սա կլինի շատ հետաքրքիր ազդակ, նոր շունչ կբերի, որպեսզի թատրոններում ստեղծագործական վերելք լինի»,-ասաց Արմեն Ամիրյանը:

Դիտվել է՝ 1050

Մեկնաբանություններ