ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Էրդողան․ ԵՄ-ը Թուրքիային տված խոստումներից ոչ մեկը չի կատարել

Էրդողան․ ԵՄ-ը Թուրքիային տված խոստումներից ոչ մեկը չի կատարել
24.11.2016 | 12:44

Եվրախորհրդարանը պատրաստվում է այսօր քվեարկել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունները սառեցնելու հարցով, Թուրքիայի նախագահը քննադատում է Եվրամիությանը:

Երեկ Ռեջեփ Էրդողանն ասել է, թե անկախ արդյունքից՝ այդ ընտրությունն այլևս որևէ արժեք չունի իրենց համար: Նրա պնդմամբ՝ Եվրամիությունը Թուրքիային տված խոստումներից որևէ մեկը չի կատարել:

Դիտվել է՝ 560

Մեկնաբանություններ