ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնին հավակնում է ֆրանսիայից պատգամավոր Ալեն Լամասուրը

Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնին հավակնում է ֆրանսիայից պատգամավոր Ալեն Լամասուրը
24.11.2016 | 23:09

Ֆրանսիայից եվրապատգամավոր Ալեն Լամասուրն առաջադրել է թեկնածությունը Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում, երբ հայտնի է դարձել 2017-ի սկզբին Մարտին Շուլցի հեռանալու մասին: «Եվրոպան աննախադեպ ճգնաժամի մեջ է՝ ներքին և արտաքին: Եվրոպական պետությունների միասնությունը դրված է հարցականի տակ: Անհրաժեշտ են կտրուկ միջոցներ ԵՄ երկրների համերաշխությունն ամրապնդելու համար: Հենց այդ խնդրին եմ ես պատրաստ ուղղել իմ բոլոր ջանքերը»,- ասված է Լամասյուրի կոմյունիկեում:

Նա ընդգծել է, որ առաջադրում է իր թեկնածությունը Եվրախորհրդարանում ամենամեծ խմբակցությունից՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունից:
Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը նոյեմբերի 24-ին պաշտոնական հայտարարությամբ հայտնել է, որ իր թեկնածությունը կդնի գերմանական Բունդեսթագի ընտրություններում: Նա նշել է, որ չի առաջադրի իր թեկնածությունը Եվրամիության օրենսդիր մարմնի ղեկավարի պաշտոնի համար: «Անցած ամիսներին ԶԼՄ-ները շատ ենթադրություններ են արել իմ ապագայի վերաբերյալ: Այժմ որոշում եմ կայացրել. չեմ առաջադրի իմ թեկնածությունը Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում՝ երրորդ անգամ ընտրվելու համար: Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ցանկով կառաջադրեմ թեկնածությունս` Բունդեսթագում ընտրվելու համար: Ես կշարունակեմ Եվրամիության ուժեղացմանն ուղղված գործունեությունս, բայց արդեն` ազգային մակարդակով»,- ասել է Շուլցը:

Դիտվել է՝ 436

Մեկնաբանություններ