ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Քանյե ՈՒեսթի վիճակն ավելի լուրջ է, քան ենթադրվում էր

Քանյե ՈՒեսթի վիճակն ավելի լուրջ է, քան ենթադրվում էր
24.11.2016 | 23:12

Ամերիկացի ռեփեր Քանյե ՈՒեսթի վիճակն ավելի լուրջ է, քան ենթադրվում էր: Երգչի բժիշկը ոստիկաններին ասել է, որ ախտորոշվել է ժամանակավոր պսիխոզ՝ քնի պակասի և հյուծվածության պատճառով։

Սակայն աղբյուրները պնդում են, որ առողջության հետ կապված խնդիրներն ավելի լուրջ են։ ՈՒեսթն այժմ Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում է և հավանաբար կմնա մինչև շաբաթվա վերջ: Ընտանիքի անդամները ցանկանում էին, որ ռեփերը Գոհաբանության օրը նշի տանը, սակայն բժիշկները դուրս չեն գրել նրան հիվանդանոցից։

Դիտվել է՝ 706

Մեկնաբանություններ