Կառավարության հավանությանն է արժանացել Դիլիջանի պատմամշակութային հիմնավորման նախագծի և քաղաքի պատմական տարածքի, առանձին հատվածների վերակառուցման և օգտագործման ծրագրի հայեցակարգը, որի ընդունումը պայմանավորված է պատմամշակութային հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության, վերականգնման, օգտագործման և հանրահռչակման բնագավառում պետական քաղաքականության մեկ միասնական մոտեցումների մշակման ապահովման և իրականացման անհրաժեշտությամբ:
Որոշմամբ կսահմանվեն Դիլիջան համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման միջոցառումների շրջանակում ծրագրային կարգավորման հստակ պահանջներ` քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության ու պատմականորեն ձևավորված կերպարի վերականգնման նպատակով քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագծի կազմման համար: