ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Լեդի Գագան աջակցել է Քանյե ՈՒեսթին

Լեդի Գագան աջակցել է Քանյե ՈՒեսթին
26.11.2016 | 02:20

Լեդի Գագան իր թվիթերյան էջում բարեմաղթանքներ է հղել Քանյե ՈՒեսթին` ռեփերին «խիզախ և համարձակ» անվանելով շրջագայությունները դադարեցնելու և բուժվելուն ժամանակ հատկացնելու համար: The Independent-ը գրում է, որ Լեդի Գագան Քանյեի երկրպագուներին կոչ է արել հարգել նրան և ծաղրական մեկնաբանություններ չանել:

«Ծիծաղելի չէ կատակել մարդու հնարավոր կամ անհնար հոգեկան հիվանդության վրա: Դա զգայուն պահ է շատերի համար: Եկեք բարի և կամեցող լինենք: Թեև ես շատ հարցերում չեմ համաձայնում նրա հետ, հուսով եմ, որ հանրությունը կարեկցանք կցուցաբերի Քանյեի հանդեպ»,- սոցցանցում գրել է երգչուհին: Քանյե ՈՒեսթը հոսպիտալացվել էր նախօրեին: Բժիշկները գերհոգնածություն և նյարդային լարվածություն էին կասկածում, բայց երգիչը կարող է հոգեկան խանգարումներ ունենալ: Քիմ Քարդաշյանը Նյու Յորքից վերադարձել է Լոս Անջելես՝ ամուսնուն խնամելու:

Դիտվել է՝ 838

Մեկնաբանություններ