ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Մոսկվայի կենտրոնում 19-րդ դարի սկզբին պատկանող գանձ է հայտնաբերվել

Մոսկվայի կենտրոնում 19-րդ դարի սկզբին պատկանող գանձ է հայտնաբերվել
26.11.2016 | 14:06

Մոսկվայի Սոֆիական առափնյա տարածքում հնագետները պեղումների ժամանակ գանձ են հայտնաբերել՝ կապարից պատրաստված 196 առևտրային կնիք: Գաղտնատուփն այնտեղ է եղել 1812 թվականի Հայրենական պատերազմի ժամանակներից:

Ենթադրվում է, որ կնիքները պահվել են, որ հետո փամփուշտներ պատրաստվեն:

Դիտվել է՝ 1628

Մեկնաբանություններ