ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Գարետ Բեյլը կվիրահատվի

Գարետ Բեյլը կվիրահատվի
26.11.2016 | 14:08

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Սպորտինգի» հետ խաղում վնասվածք ստացած Մադրիդի «Ռեալի» ուրուգվայցի հարձակվող Գարետ Բեյլը կվիրահատվի: Բեյլը վնասվածք էր ստացել երեքշաբթի՝ հաղթական խաղում (2:1), նա փոխարինվել էր 58-րդ րոպեին:

Բեյլը բաց կթողնի «Բարսելոնի» հետ Էլ կլասիկոն, որը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին՝ Բարսելոնում:

Դիտվել է՝ 1071

Մեկնաբանություններ