Թուրքիայի Շիրվանի քաղաքում կալանավորվել է BBC-ի թուրքական ծառայության լրագրող Հատիս Կամերը, իսկ Դիարբեքիրում՝ «Ամերիկայի ձայնը» ռադիոկայանի աշխատակից Հաջան Ֆարգինը՝ հայտնում է Associated Press-ը։
Լրագրողներին չի ասվել կալանավորման պատճառը։ Գործակալությունը նշում է կալանավորումների և չհաջողված ռազմական հեղաշրջման փորձից հետո ձերբակալությունների ալիքի հնարավոր կապը։