ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Թրամփը Քլինթոնին տրված միլիոնավոր ձայներն ապօրինի է կոչել

Թրամփը Քլինթոնին տրված միլիոնավոր ձայներն ապօրինի է կոչել
28.11.2016 | 17:18

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ միլիոնավոր ընտրողներ իր մրցակից Հիլարի Քլինթոնի օգտին ապօրինաբար են քվեարկել: Հանրապետական Թրամփն ընտրություններին հաղթել է դեմոկրատ Հիլարի Քլինթոնին՝ հավաքելով ընտրիչների 306 ձայն, ընտրվելու համար անհրաժեշտ 270-ի փոխարեն: Միաժամանակ, նա գրեթե 2 մլն քվեաթերթիկով զիջել է Քլինթոնին:

Թրամփի հաղթանակը հնարավոր է դարձել քվեարկության ոչ ուղղակի համակարգի շնորհիվ, որի ընթացքում կարևորը ընտրիչների ձայների մեծամասնությունը ստանալն է: «Բացի այն, որ ես հաղթեցի ընտրիչների կոլեգիայի ձայներով, ես նաև հաղթեցի ժողովրդական քվեարկության ժամանակ, եթե հանենք այն միլիոնավոր մարդկանց ձայները, որոնք ապօրինի են քվեարկել»,- Twitter-ում գրել է Թրամփը:

Դիտվել է՝ 690

Մեկնաբանություններ