ՍԵՐ
Սերը զորեղ է ատելությունից: Ատելության ստրուկը զորեղ է սիրո ստրուկից:
Սերը և շահը չպետք է խառնել իրար: Եթե խառնես, կամ շահասեր կդառնաս, կամ կսկսես սիրաշահել:
Եսասիրությունը կույր սեր է, որը դեռ չի վերածվել աչքաբաց ատելության:
Սերը կույր է, փոխարենը ամուսնությունն է լավ ակնաբույժ:
Սերը երբեք անցյալ չի դառնում. նա միշտ ապագա է:
Առողջ սիրո բացակայությունն առաջ է բերում հիվանդ ինքնասիրություն:
Սերն ավելին է, քան կա:
Եթե կնոջը գիտես հինգ մատի պես, ապա նրան մատների արանքով ես նայում:
Վաչագան Ա. ՍԱՐԳՍՅԱՆ (ՎԱՍ)