ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
01.12.2016 | 15:46

Կրեմլի փոխանցմամբ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ՝ երրորդ զրույցը մեկ շաբաթվա ընթացքում:

Երկու նախագահները քննարկել են Սիրիայի զարգացումները, մասնավորապես՝ իրավիճակը Հալեպում: Հեռախոսազրույցը հաջորդում է Էրդողանի ելույթին, երբ հայտարարեց, թե թուրքական զորքերը Սիրիայում են նախագահ Բաշար Ասադի ռեժիմին վերջ դնելու համար, որ արժանացել է Ռուսաստանի ոչ միանշանակ արձագանքին:

Դիտվել է՝ 605

Մեկնաբանություններ