ՍԵՐ
Եթե կնոջը գիտես տասը մատի պես, ապա նրան մատների վրա կխաղացնես:
Եթե ուրիշի կնոջը փաթաթվես, մատի փաթաթան կդառնաս:
Եթե կնոջը տեսնելիս աչքերդ մթնեն, ապա մատներդ մոմ կանես, կվառես նրա համար:
Կի՜նը: Կինն իր ատելությունը կարող է արտահայտել քեզ սիրելով նույնիսկ:
Եթե կինը մի պատճառով չի սիրում քեզ, ապա հազար պատճառով կատի:
Կնոջ խելքին ընկար` կնոջ աչքից ընկար:
Եթե կինը ժպտում է, չի նշանակում, թե նա քեզ է ժպտում. չէ՞ որ ծաղիկն էլ է բացվում ինքնիրեն, ծառն էլ է ծաղկում, և արշալույսը` ծագում։
Վաչագան Ա. ՍԱՐԳՍՅԱՆ (ՎԱՍ)