ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Ամանորի ներկայացումը կնվիրի փոքրիկներին

Ամանորի ներկայացումը կնվիրի փոքրիկներին
03.12.2016 | 12:48

Նարեկ Դուրյանի ղեկավարած և հիմնադրած «Բոհեմ» թատրոնը Նոր տարվան ընդառաջ հետաքրքիր բեմականացում կներկայացնի: Բաղրամյան 3 հասցեում գտնվող թատրոնում վերջին ամիսներին ցուցադրվում են «Իմ կնոջ անունն է Մորիսե», «Մորաքույրը Փարիզից», «Շեղշե լա ֆամ», «Սե լա վի» և «Կոմա Նոստրա» սիրված ներկայացումները: Դեկտեմբերի 25-ից թատրոնի խաղացանկը կհամալրի մանկական նոր ներկայացումը: Թատրոնի պրոդյուսեր Քրիստինա Հովհաննիսյանը խոսելով կառույցի և մանուկների համար նախատեսված ներկայացման մասին, ասում է, որ մոտ երկու ամիս է, ինչ Բաղրամյան 3 հասցեում գործունեություն են ծավալում:

Հետաքրքրությունը բավական մեծ է, հանդիսատեսը սովորել է թատրոնի տեղը, հարմարվել: Մարդիկ հաճախում են, դիտում ներկայացումներ: Հնարավոր բոլոր պայմանները փորձել են ստեղծել, որ հանդիսատեսն իրեն տաք, հարմար և հանգիստ զգա: «Ամանորին ընդառաջ ի՞նչ ներկայացում է պատրաստում թատրոնը» հարցին ի պատասխան ասում է, որ Նարեկ Դուրյանը չի անտեսել մանուկներին, ինչպես և խոստացել էր, բեմադրություն է պատրաստել. «Ներկայացումը կոչվում է «Ամանորը Նազարի մոտ», հիմքում հայկական հեքիաթներն են: Մեկ ժամ տևողությամբ երաժշտական կատակերգություն է: Ներկայացման երգերի բառերի և երաժշտության հեղինակը Նարեկ Դուրյանն է: Գիտեմ, որ երեխաները շատ են սիրում նրան, նա կարողանում է գրավել փոքրիկներին: Ներառված են ինտերակտիվ հատվածներ: Ներկայացման հերոսները հայկական հեքիաթների կերպարներն են, ունենք նաև Ձմեռ պապ, Ձյունանուշ: Ներկայացումը մի պահ կդադարի. չար կախարդը կգա և կկախարդի հեքիաթի հերոսներին և…»:

Ներկայացումը կցուցադրվի դեկտեմբերի 25-30-ին` օրը մի քանի անգամ: Կշարունակվի նաև տոներից հետո՝ հունվարի 4-ից:

Դիտվել է՝ 1775

Մեկնաբանություններ