ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Իտալիան կդիմանա վարչապետի հրաժարականին

Իտալիան կդիմանա վարչապետի հրաժարականին
06.12.2016 | 09:12

Իտալիան ամուր պետություն է, կդիմանա վարչապետ Մատեո Ռենցիի հրաժարականին՝ հայտարարել է տնտեսական և ֆինանսական հարցերով եվրահանձնակատար Պիեռ Մոսկովիսին։ «Իտալիան ամուր պետություն է՝ իշխանության հուսալի մարմիններով, և ես լիովին վստահ եմ, որ Իտալիան կհաղթահարի այս իրավիճակը»,- ասել է Մոսկովիսին France 2 հեռուստաալիքի եթերում։ Եվրահանձնակատարը նշել է, որ գոյություն ունի որոշակի քաղաքական անկայունություն, սակայն երկիրը կայուն է և խոշոր էկոնոմիկա ունի։ Մեկնաբանելով «Ազգային ճակատ» ֆրանսիական կուսակցության առաջնորդ Մարին լը Պենի հայտարարությունը, որ հանրաքվեն քվեարկություն է՝ ուղղված ԵՄ-ի դեմ, Մոսկովիսին հայտարարել է, որ հանրաքվեն ոչ մի առնչություն չունի դրա հետ։


Իտալացիների ճնշող մեծամասնությունը համաժողովրդական հանրաքվեում դեմ է քվեարկել սահմանադրական բարեփոխման նախագծին, որը ձեռնարկել էր վարչապետ Մատեո Ռենցին։ Հանրաքվեից հետո Ռենցին հայտարարել է հրաժարականի մասին։

Դիտվել է՝ 669

Մեկնաբանություններ