ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

ՄԱԿ ԱԽ-ին չհաջողվեց Հալեպի հարցով բանաձև ընդունել

ՄԱԿ ԱԽ-ին չհաջողվեց Հալեպի հարցով բանաձև ընդունել
06.12.2016 | 17:25

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին (ԱԽ) չի հաջողվել բանաձև ընդունել Հալեպում յոթօրյա հրադադար հաստատելու հարցով՝ Ռուսաստանն ու Չինաստանը վետո դրեցին բանաձևի վրա: Ըստ բանաձևի հեղինակների՝ սա հնարավորություն էր օգնություն հասցնել ռազմական գործողությունների մեջ հայտնված քաղաքին, պայմաններ ստեղծել Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման շուրջ բանակցությունները վերսկսելու համար:

ՄԱԿ-ում ՌԴ դեսպան Վիտալի Չուրկինը հիշեցրել է, որ դեկտեմբերի 2-ին Հռոմում Լավրով-Քերի հանդիպման ժամանակ քննարկվել էր Ժնևում փորձագետների խումբ ձևավորելու հարցը, որը կլուծի Հալեպի խնդիրը: Ըստ այդմ՝ պետք էր նախ և առաջ երթուղիները գծել, տարհանման ժամկետներ սահմանել: Չուրկինի պնդմամբ՝ միայն դրանից հետո հնարավոր կլիներ հրադադար հաստատել:

Դիտվել է՝ 545

Մեկնաբանություններ