ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ղրղզստանցիները հավանություն տվեցին Սահմանադրության փոփոխություններին

Ղրղզստանցիները հավանություն տվեցին Սահմանադրության փոփոխություններին
12.12.2016 | 19:50

Ղրղզստանում ամփոփել են երեկվա սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախնական արդյունքները, որոնց համաձայն ընտրողների 80 տոկոսը հավանություն է տվել Սահմանադրության փոփոխություններին:

Հանրաքվեի նպատակն է նվազեցնել նախագահի և ընդլայնել վարչապետի ու խորհրդարանի լիազորությունները։ Փոփոխությունները ուժի մեջ կմտնեն հաջորդ տարի։

Դիտվել է՝ 553

Մեկնաբանություններ