ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Մամեդյարովը և ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահը քննարկել են ԼՂ հիմնահարցը

Մամեդյարովը և ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահը քննարկել են ԼՂ հիմնահարցը
13.12.2016 | 12:10

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի հետ։ Հանդիպմանը կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։

Էլմար Մամեդյարովը նշել է, որ «ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ կշարունակի ջանքեր գործադրել՝ անկախ բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորման համար»։

Դիտվել է՝ 1230

Մեկնաբանություններ