ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ՀՀ մշակույթի նախարարության և Պետական Էրմիտաժի միջև ստորագրվել է համաձայնագիր

ՀՀ մշակույթի նախարարության և Պետական Էրմիտաժի միջև ստորագրվել է համաձայնագիր
14.12.2016 | 11:48

Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել «Պետական Էրմիտաժի և ՀՀ մշակույթի նախարարության միջև Կարմիր բլուրի և նրա շրջակայքի ուսումնասիրության մասին ռազմավարական համա-ձայնագրի» ստորագրման արարողությունը: Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և Պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին: Այնուհետև, նախարար Ա. Ամիրյանը հայտնել է, որ օրեր առաջ նշվել է Միխայիլ Պիոտրովսկու ծննդյան օրը, շնորհավորել է Մ. Պիոտրովսկուն և այդ կապակցությամբ նվիրել Հովսեփ Օրբելու հուշադրամ:

Փաստաթղթի ստորագրմանն հաջորդած մամուլի ասուլիսում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշել է. «Ստորագրվել է բազմաժանր, բազմաբնույթ, տարբեր ուղղություններով` գիտական, մշակութային փոխհամագործակցության հուշագիր, որը կծառայի հայկական մշակույթի հանրահռչակմանը»:


Պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու դիտարկմամբ` ստորագրված փաստաթուղթը լուրջ բովանդակություն է պարունակում, այդ թվում` հնագետների և վերականգնողների համատեղ արշավախմբեր և գիտական ուսումնասիրություններ Կարմիր Բլուրի տարածքում, հայ գիտնականների ուսումնասիրություններ Պետական Էրմիտաժում, Երևանի 2800-ամյա և Բորիս Պիոտրովսկու 110-ամյա հոբելյաններին նվիրված միջազգային գիտաժողովներ:

Դիտվել է՝ 801

Մեկնաբանություններ