Մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ նախօրոք հայտարարված` «Մենք ենք, մեր մարզը» ծրագրի շրջանակում նախատեսված միջոցառումները հետաձգվում են` ՀՀ Շիրակի մարզից Երևան եկող ճանապարհի փակ լինելու պատճառով:
Միջոցառումները կկայանան ավելի ուշ, ինչի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին Երևանում անցկացվող «Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային մշակույթի օրերի շրջանակում մայրաքաղաքը պետք է հյուրընկալեր ՀՀ Շիրակի մարզի 18 ուսումնական հաստատությունների շուրջ 80 շնորհալի երեխաների և պատանիների:
Նախատեսված էր այցելություն Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, Հայաստանի պատմության թանգարան, միջոցառումների շարք «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: