ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփն ու աշխարհահռչակ ռեփեր Քանյե ՈՒեսթը հանդիպել են Նյու Յորքում, Թրամփի աշտարակում: Լրագրողների հարցերին ի պատասխան Թրամփը հայտարարել է, որ ինքն ու Քանյեն ընկերներ են:
«Մենք երկար ժամանակ է՝ ընկերներ ենք»,- նշել է Թրամփը: Հարցին, թե ի՞նչ են քննարկել, ընտրյալ նախագահը պատասխանել է. «Կյանքը: Մենք քննարկել ենք կյանքը»: