ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Շահեն Շահինյանը՝ կոնսերվատորիայի ռեկտոր

Շահեն Շահինյանը՝ կոնսերվատորիայի ռեկտոր
15.12.2016 | 17:09

Կառավարությունը հաստատեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնում Շահեն Շահինյանի ընտրության արդյունքները: Որոշումը կառավարության հաստատմանը ներկայացրեց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

«Պարոն Շահինյանի օրոք կոնսերվատորիայում բավականին առաջընթաց է գրանցվել»,- նշեց նախարարը:
Շահեն Շահինյանի հետ կկնքվի աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով:

Դիտվել է՝ 1276

Մեկնաբանություններ