ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը հեգնել է վարչապետի կաշվե տաբատը

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը հեգնել է վարչապետի կաշվե տաբատը
15.12.2016 | 22:45

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը հեգնել է վարչապետ Թերեզա Մեյի կաշվե տաբատը՝ հաղորդում է The Telegraph-ը։ Լոնդոնում Ջոնսոնը լրագրողների և դեսպանների հետ հանդիպմանն ասել է, որ Մեծ Բրիտանիան կոսմոպոլիտ երկիր է՝ բնակչությունը սկսել է խմել ավելի շատ ֆրանսիական շամպայն, ամենից շատ գնում է գերմանական մեքենաներ, իսկ «մեր հիանալի վարչապետը կրում է բավարական ազգային տաբատ»։

Բրիտանացի լրագրողները վարչապետ Թերեզա Մեյին մեղադրել են երկակի չափանիշներ կիրառելու մեջ։ Նրանց խոսքով՝ վարչապետը խոսում է ժողովրդին մոտ լինելու կարևորության մասին, բայց կրում է շատ թանկ հագուստ։ Լրագրողների զայրույթը շարժել էր, որ Մեյը Sunday Times-ի ֆոտոշարքում կրել է 1120 եվրո արժողությամբ կաշվե տաբատ և 410 եվրո արժողությամբ կոշիկներ: Թերեզա Մեյը նրանց պատասխանել էր, որ ժողովրդին հասկանալու և մոտ լինելու համար պարտադիր չէ կարկատաններով հագուստ կրելը:

Դիտվել է՝ 609

Մեկնաբանություններ