ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Նազարբաևը կողմ է Սիրիայի հակամարտող կողմերի բանակցություններն Աստանայում անցկացնելուն

Նազարբաևը կողմ է Սիրիայի հակամարտող կողմերի բանակցություններն Աստանայում անցկացնելուն
18.12.2016 | 18:07

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը համաձայն է Սիրիայում հակամարտող կողմերի բանակցություններն Աստանայում անցկացնելուն:

«Հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը հետաքրքրվածություն է ցուցաբերել Աստանայում Սիրիայի հակամարտող կողմերի միջև խաղաղ բանակցությունների անցկացման շուրջ: Ղազախստանի նախագահն աջակցել է այդ նախաձեռնությանը»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 782

Մեկնաբանություններ