ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Կրեմլը ժամանակ չունի հետևելու ԱՄՆ-ում ընտրողների քվեարկությանը

Կրեմլը ժամանակ չունի հետևելու ԱՄՆ-ում ընտրողների քվեարկությանը
20.12.2016 | 11:00

Կրեմլը չի հետևում ԱՄՆ-ում ընտրողների քվեարկությանը երկրի նախագահի հագեցած գրաֆիկի պատճառով՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ես ձեզ պատմել եմ նախագահի այսօրվա գրաֆիկի մասին, նա ընդհանրապես չի հետևել. ժամանակ չկա: Բայց, իհարկե, երբ նորություններ լինեն, մենք կֆիքսենք»,- ասել է Պեսկովը:

Դիտվել է՝ 591

Մեկնաբանություններ