ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Շնորհակալություն Արմեն Ամիրյանին

Շնորհակալություն Արմեն Ամիրյանին
23.12.2016 | 13:10

Դեկտեմբերի 24-31-ը մշակույթի նախարարությունը հայտարարում է «Շնորհակալության շաբաթ»՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նախարար Արմեն Ամիրյանը: «Մեր իրականության մեջ պակասում է շատ կարևոր մի բառ՝ շնորհակալություն բառը: Շնորհակալություն, որ այսօր մենք ապրում ենք, միմյանց տեսնում ենք: Շնորհակալություն մեր ծնողներին, մեր զավակներին, ընկերներին:

Շնորհակալություն Աստծուն, որ մեր ազատ ու անկախ հայրենիքում ենք ապրում»,- ընդգծեց Ա. Ամիրյանը: Մշակույթի նախարարությունը նաև խրախուսելու է վիրտուալ տարածքում հայատառ շփվելը: Նախարարության Facebook-յան էջում հատուկ բաժին է բացվելու, որտեղ հնարավոր կլինի «Շնորհակալության շաբաթի» շրջանակներում հայատառ գրառումներ անել:
Տոներից հետո լավագույն գրառումը գլխավոր մրցանակի է արժանանալու` ստանալով հայկական արտադրության «Արմֆոն» հեռախոս:
Կլինեն նաև լրացուցիչ մրցանակներ:

Դիտվել է՝ 868

Մեկնաբանություններ