ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Cartoon Non-Stop՝ Երիտասարդական նվագախմբի Ամանորի նվերը հանդիսատեսին

Cartoon Non-Stop՝ Երիտասարդական նվագախմբի Ամանորի նվերը հանդիսատեսին
23.12.2016 | 13:34

Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 19.30, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Ամանորի նվեր կմատուցի հանդիսատեսին՝ ներկայացնելով Cartoon Non-Stop համերգային ծրագիրը:

Համերգի ընթացքում կհնչեն սիրված մուլտֆիլմերի մեղեդիները։ Մեծ էկրանի վրա կցուցադրվեն նաև հատվածներ այդ մուլտֆիլմերից:

Դիտվել է՝ 1207

Մեկնաբանություններ