ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Վաղվանից օդի ջերմաստիճանը կբարձրանա

Վաղվանից օդի ջերմաստիճանը կբարձրանա
24.12.2016 | 17:39

Այսօր Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում և Վայոց ձորում, դեկտեմբերի 25-27-ին՝ Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է թույլ ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր տեսանելիություն: Դեկտեմբերի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 25-26-ին՝ հատկապես գիշերները, օդի ջերմաստիճանը կբարձրանա 13-15, ցերեկները՝ 6-8 աստիճանով:


Երևանում դեկտեմբերի 24-27-ը ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում է թույլ ձյուն: Դեկտեմբերի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դիտվել է՝ 780

Մեկնաբանություններ