ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Մշակույթի նախարարությունն ու հեռուստատեսությունը նոր նախագիծ կներկայացնեն

Մշակույթի նախարարությունն ու հեռուստատեսությունը նոր նախագիծ կներկայացնեն
26.12.2016 | 20:10

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը 2016-ն ամփոփող ասուլիսում անդրադարձավ մշակույթն ընդգրկող բոլոր ոլորտներին՝ ներկայացնելով և կատարված, և կատարվելիք աշխատանքները: Անդրադառնալով գրահրատարակչության ոլորտին՝ նախարարը նշեց. «Եթե նախկինում ժամանակակից գրողներին, հրատարակիչներին աջակցում էինք՝ վճարելով հրատարակվող գրքի արժեքի 50 տոկոսը, այսօր փոխել ենք խաղի կանոնները: Նրանց առաջարկում ենք արդեն իսկ հրատարակված գիրքը գնել և ոչ թե նախկինի պես վաճառել շուկայում, այլ բաժանել գրադարաններին, դպրոցներին, սփյուռքում գործող կառույցներին»: Ժամանակակից գրողներին աջակցելու մեկ այլ տարբերակ ևս կա. տարեսկզբին կմեկնարկի հեռուստատեսային մի հաղորդում, որին կմասնակցեն 5 հրատարակիչ, 30 մտավորական և 15 գրող՝ մեկական ստեղծագործությամբ:

«Հանրության աչքի առջև բաց քվեարկության արդյունքում հրատարակիչները կընտրեն իրենց կողմից հրատարակվող ընդամենը 5 ստեղծագործություն, ևս 5 ստեղծագոծություն կընտրեն մտավորականները: Այս ստեղծագործությունները կհրատարակվեն պետության աջակցության ծրագրով: Այժմ բանակցություններ են տարվում, թե որ հեռուստատեսության հետ կիրականացնենք այս նախագիծը: Առավելությունն այն է, որ գիրքը դեռ չհրատարակված՝ հայտնվում է ընթերցողի ուշադրության կենտրոնում ու դառնում սպասված»,- ընդգծեց նախարարը: Առաջիկայում մասնավորի հետ համագործակցելով՝ նախարարությունը կստեղծի նոր գրախանութներ և գրադարաններ, որոնք կդառնան ընտանեկան հանգստի կենտրոն: «Այս կենտրոնում կլինի սրճարան, կվաճառվեն և շոկոլադներ, և գրենական պիտույքներ ու խաղալիքներ, բայց դոմինանտը մնալու է գիրքը: Օգտագործելու ենք հնարավոր բոլոր գրավիչ պայմանները, որ գիրքը, ընթերցանությունը մնան կենտրոնում: Արդեն իսկ բանակցություններ կան մասնավոր ընկերությունների հետ: Կան նաև ներդրումային ծրագրեր, որոնց մասին կհայտարարենք 2017-ի սկզբում»,- հավելեց Արմեն Ամիրյանը:

Դիտվել է՝ 654

Մեկնաբանություններ