Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ 2017-ին Պատմության թանգարանում կստեղծվի լեգոյի բաժին, որի միջոցով կանդրադառնանք մեր պատմության տարբեր դրվագներին: Նաև հաջորդ տարի կբացվի Տիկնիկների թանգարան, որտեղ կլինեն և ազգային, և տարբեր ազգերի տիկնիկներ: Կստեղծվեն նաև Գորգի, Լուսանկարչության, նաև՝ Ջրասուզակների թանգարաններ: Վերջինը՝ Սևանում:
«Խոսքը վերաբերում է խորհրդային շրջանի սոցռեալիզմի արձաններին, որոնք այսօր ուշադրությունից կարծես դուրս են մնացել թափված կամ տեղավորված են տարբեր պահեստներում: Փորձում ենք այդ արձանները ևս ներկայացնել հանրությանը: Սևանի և ափին, և հատակում՝ 2,5-3 մետր խորության վրա այդ արձանները կտեղավորվեն հատուկ ջրանցուղիներով: Այդ ջրանցուղիներում կլինեն նաև թաքստոցներ, որոնցում խորհրդային շրջանի գանձեր կհայտնաբերենք»,- 2016-ն ամփոփող ասուլիսում տեղեկացրեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: