ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ռուս-թուրքական գործարք. Պուտինը կարող է համոզել Էրդողանին՝ դադարեցնել պայքարն Ասադի դեմ. իսկ ի՞նչ կտա դրա դիմաց

Ռուս-թուրքական գործարք. Պուտինը կարող է համոզել Էրդողանին՝ դադարեցնել պայքարն Ասադի դեմ. իսկ ի՞նչ կտա դրա դիմաց
27.12.2016 | 10:26

Ռուսաստանն ու Թուրքիան հավանաբար փորձելու են գործարք կնքել Սիրիայի շուրջ, «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում նշել են ամերիկյան փորձագետները: Ամերիկյան պաշտոնաթող դիվանագետ, Ատլանտյան Խորհրդի վերլուծաբան Ջոն Հերբսթի խոսքով, Պուտինը Սիրիայում հաջողակ խաղացող է. «Եթե նա կարողանա համոզել Էրդողանին դադարեցնել պայքարն Ասադի դեմ, դադարեցնել աջակցությունը Ասադին ընդդիմացող խմբերին, դա կլինի Կրեմլի շոշափելի ձեռքբերումը»: Հերբսթի կարծիքով, Սիրիայում Ռուսաստանի հաջողությունների պատճառներից մեկն այն է, որ ԱՄՆ-ը այդ տարածքում արդյունավետ պայքարում է իսլամական ահաբեկիչների դեմ՝ թուլացնելով նրանց: Սակայն, Մոսկվայի և Անկարայի գործարքի կենտրոնում ոչ թե ԻՊ-ի ահաբեկիչներն են, այլ՝ Ասադը և Սիրիայի քրդերը:

Ռուսաստանը հետաքրքրված է Ասադին Սիրիայի իշխանության ղեկին պահելու մեջ, մինչդեռ Թուրքիան փորձում է թույլ չտալ ԱՄՆ-ի դաշնակից Սիրիայի քրդերին սեփական պետություն հիմնադրել. «Հնարավոր է, մենք ականատեսն ենք մի գործարքի, որով Թուրքիան կդադարեցնի սիրիական ընդդիմությանն աջակցել, իսկ Մոսկվան կհամաձայնի օգնել Թուրքիային սիրիական քրդերի հարցում»:


ԱՄՆ-ը նման գործարքին դժվար թե հարատև մասնակցի՝ կարծում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նախկին համանախագահ, վերլուծաբան Մեթյու Բրայզան. «Մի քանի ամիս կամ մեկ տարի անց ԱՄՆ-ը կբացահայտի, որ Մոսկվան իրեն խաբում է, Դոնալդ Թրամփը կզայրանա, որից հետո մենք ականատես կլինենք շատ ավելի ակտիվ գործողությունների Վաշինգտոնի կողմից՝ ուղղված իսլամական ծայրահեղականների և ահաբեկիչների դեմ»: Բրայզան նշում է, որ Մոսկվայի կողմից Հալեպում իրականացրած գործողությունը վկայում է, որ որոշ դեպքերում ռազմական լուծումները հնարավոր են:

Դիտվել է՝ 679

Մեկնաբանություններ