Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի առջև՝ Հովհաննես Թումանյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի արձաններին հարող տարածքում, Arloopa և Aurora Barnalisse Marketing ընկերության մասնագետները ներկայացրել են ArmCulture AR հավելվածը, որի շնորհիվ հնարավոր է տեսնել նշված արձանների եռաչափ անիմացիոն պատկերը, լուսանկարվել և լսել ուղեկցող ձայնային հաղորդագրություն։ Հավելվածի փորձարկմանը հետևել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
«Այս տեսակոնտենտը կպահպանվի և խոսքը անընդհատ կթարմացվի, որպեսզի Հովհաննես Թումանյանն ու Ալեքսանդր Սպենդիարյանը մեր համաքաղաքացիներին հրավիրեն այս կամ այն ներկայացմանը կամ համերգին»,- ասել է նախարարը, նշելով նաև, որ նախագիծը չի ավարտվի Ամանորի տոներով, այն ենթադրում է շարունակություն: Մանրամասները` մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջում: