Բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլի կարողությունը գնահատվում է 105 միլիոն ֆունտ ստեռլինգ: Ենթադրվում է, որ ժառանգության մի մասը կտնօրինեն նրա սանիկները։ Մայքլը եղել է դերասան Մարտին Քեմփի 2 երեխաների և իր զարմիկի երեխաների կնքահայրը։
Չի բացառվում, որ որոշ գումար կստանա Spice Girls խմբի նախկին մասնակից Ջերի Հոլիուելը, չնայած կնքահայր եղել է ոչ թե Մայքլը, այլ նրա նախկին ընկերը։ Ակնկալվում է, որ ժառանգների թվում կլինեն նաև Ջորջ Մայքլի երկու քույրերը և նրա սիրեցյալը՝ Ֆադի Ֆավազը։