ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

2016-ին վրացական գինու արտահանման ծավալը շեշտակիորեն աճել է

2016-ին վրացական գինու արտահանման ծավալը շեշտակիորեն աճել է
05.01.2017 | 09:20

2016-ին Վրաստանն ավելի քան 50 միլիոն շիշ գինի է արտահել 53 երկրներ, որ 38 տոկոսով ավելի է 2015-ից՝ նշված է Գինու ազգային գործակալության կայքում:


Գումարային արտահայտությամբ, արտահանվել է 113 միլիոն ամերիկյան դոլարի գինի: Վրացական գինու սպառման շուկա երկրների ցանկը գլխավորում է Ռուսաստանը, երկրորդ տեղում ՈՒկրաինան է, երրորդում` Չինաստանը:

Դիտվել է՝ 689

Մեկնաբանություններ