ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Էրդողան. Թուրքիայի անվտանգության ապահովումը սկսվում է Նախիջևանում, Բաթումում, Հալեպում

Էրդողան. Թուրքիայի անվտանգության ապահովումը սկսվում է Նախիջևանում, Բաթումում, Հալեպում
06.01.2017 | 12:21

Turan-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անկարայում կարևոր հայտարարություն է արել երկրի անվտանգության ապահովման վերաբերյալ։ Նա հասկացրել է, որ երկրի անվտանգության հարցերը լուծվում են ինչպես ներսում, այնպես էլ սահմաններից դուրս։ Էրդողանը նման վայրերի թվում նշել է նաև Նախիջևանը.

«Մենք պետք է Թուրքիայի հանդեպ սպառնալիքները ոչնչացնենք բնօրրանում։ Ոչ մի րոպե չպետք է մոռանալ, որ Թուրքիայի անվտանգությունը սկսվում է ոչ թե Գազիանթեփ, Հաթայ, Կարս կամ Արտվին նահանգներում, այլ՝ սիրիական Հալեպում ու Իդլիբում, Կիպրոսում, Նախիջևանում, Բաթումում, Բալկաններում։ Այն ուժերը, որոնք բացեիբաց չեն կարող մարտահրավեր նետել Թուրքիային, փորձում են գործել ընդհատակից։ Հետաքրքիր է, որ նրանք, ովքեր ավելի վաղ, առանց քաշվելու, Թուրքիային մեղադրում էին ԴԱԻՇ-ի դեմ պայքարելուց հրաժարվելու մեջ, այսօր Անկարայից պահանջում են դադարեցնել հակաահաբեկչական գործողությունները տարածաշրջանում։ Նրանք մեզ խորհուրդ են տալիս զորքերը չմտցնել Սիրիայի տարածքի խորքերը՝ 20 կիլոմետրից ավելի։ Սակայն ով էլ ինչ ասի, մենք շարունակելու ենք մեր ուղին»։

Դիտվել է՝ 867

Մեկնաբանություններ