ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

ՀԱՊԿ քարտուղարության հայտարարությունը

ՀԱՊԿ քարտուղարության հայտարարությունը
16.01.2017 | 22:09

ՀԱՊԿ-ի քարտուղարությունն անդրադարձել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ ԶԼՄ-ների բազմաթիվ հրապարակումներին և նշել, որ դրանք «այնքան Էլ օբյեկտիվ չեն, իսկ երբեմն չեն համապատասխանում իրականությանը»:
ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովի հաղորդագրության մեջ նշվում է, որ ԶԼՄ-ներում մեծ ուշադրություն է դարձվել 2016-ի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած միջադեպին:


«ՀԱՊԿ-ի քարտուղարությունն ավելի վաղ տվել է Բորդյուժայի մեկնաբանության բովանդակության պարզաբանումը, որտեղ ուշադրություն Էր հրավիրել, որ կազմակերպության գլխավոր քարտուղարն առանձնակի տագնապ և լուրջ մտահոգություն է հայտնել, որ զինված միջադեպը տեղի է ունեցել ՀԱՊԿ-ի անդամ պետության սահմանին: Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցին, ՀԱՊԿ-ի դիրքորոշումն արտացոլված է կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների հայտարարության մեջ, որը 2016 -ի հոկտեմբերի 14-ին ընդունվել է Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ)՝ Երևանում կայացած նստաշրջանում: Քարտուղարությունն իր աշխատանքում հետևողականորեն ու անշեղորեն հետևում է այդ դիրքորոշմանը»,- նշված է ՀԱՊԿ մամուլի քարտուղարի տարածած հաղորդագրության մեջ: «Միաժամանակ, անթույլատրելի ենք համարում Ն. Բորդյուժայի պաշտոնաթողությունը 2016-ի դեկտեմբերի 29-ի միջադեպի վերաբերյալ մեկնաբանության հետ կապելը, քանի որ նրա՝ որպես ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի լիազորությունները լրացել են 2016 թվականի դեկտեմբերի 31-ին՝ պետությունների ղեկավարների որոշմանը խստիվ համապատասխան, որն ընդունվել Է 2015-ի դեկտեմբերին կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի Մոսկվայի նստաշրջանում» ,- ասված է հաղորդագրության մեջ: Կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի նշանակման կապակցությամբ քարտուղարությունը ղեկավարվում է ՀԱԽ-ի նույն այն որոշումներով ու պետությունների ղեկավարների պայմանավորվածություններով, որոնք ընդունվել են ՀԱԽ-ի՝ 2015-ի դեկտեմբերին Մոսկվայի նստաշրջանում, որոնցում, մասնավորապես, ասված է. «ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նշանակումն իրականացնել երեք տարի ժամկետով, ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի ներկայացմամբ, կազմակերպության անդամ պետությունների քաղաքացիներից թվից, ռոտացիոն հիման վրա՝ ռուսական այբուբենի համաձայն նրանց անվանումների կարգով»: ՀԱՊԿ քարտուղարությունը տեղեկատվություն չունի ընդունված որոշման մեջ կամ պայմանավորվածություններում որևէ փոփոխության մասին:


«ՀԱՊԿ-ի քարտուղարությունը մտադիր է շարունակել արգասաբեր համագործակցությունը ԶԼՄ-ների հետ և հորդորում է օբյեկտիվորեն լուսաբանել ՀԱՊԿ գործունեությանը վերաբերող իրադարձությունները» ,- նշված է Վլադիմիր Զայնետդինովի հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 911

Մեկնաբանություններ