ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Պեկինը Թրամփի երդմնակալության հրավեր չի ստացել

Պեկինը Թրամփի երդմնակալության հրավեր չի ստացել
17.01.2017 | 12:32

Չինաստանը հրավեր չի ստացել մասնակցելու ԱՄՆ-ի 45-րդ նախագահի երդմնակալության արարողությանը՝ ասել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը: «ԱՄՆ-ը պաշտոնական ներկայացուցիչներին չի հրավիրել արարողությանը»,- ասել է դիվանագետը:


Հանդիսությունները կսկսվեն հունվարի 17-ին: Նախատեսվում են մի քանի ընդունելություններ ի պատիվ ԱՄՆ-ի նորընտիր նախագահի և փոխնախագահի, նաև Թրամփի կողմից կազմավորվող վարչակազմի նախարարների:

Դիտվել է՝ 647

Մեկնաբանություններ