ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Զարիֆ. Թրամփը սիրում է անակնկալներ, և մենք կզարմացնենք նրան

Զարիֆ. Թրամփը սիրում է անակնկալներ, և մենք կզարմացնենք նրան
20.01.2017 | 14:12

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանը չի մտահոգվում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր գործողություններից՝ կապված միջուկային գործարքի հետ։ Նրա խոսքով՝ Իրանը գիտի, թե ինչպես է պետք դուրս գալ իրավիճակից, եթե ԱՄՆ նախագահը չեղյալ հայտարարի միջուկային համաձայնագիրը. «Ինչ էլ Թրամփը անի միջուկային գործարքի հետ, մենք չենք մտահոգվում, մենք ունենք մեր տարբերակները։


Սակայն մենք հավատում ենք, որ համաձայնագիրը բխում է յուրաքանչյուրի շահից։ Ամենակարևորը, որ դա միջազգային համաձայնագիր է։ Դա երկկողմ համաձայնագիր չէ Իրանի ու ԱՄՆ-ի միջև։ Նախագահ Թրամփը սիրում է անակնկալներ, մենք կզարմացնենք նրան»։ Ավելի վաղ Թրամփը եվրոպական պարբերականների հետ զրույցում հայտարարել էր, որ Իրանի հետ կնքված միջուկային գործարքը երբևէ կնքված ամենավատ համաձայնագրերից մեկն է։

Դիտվել է՝ 708

Մեկնաբանություններ