ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Դոնալդ Թրամփը կերդվի Աբրահամ Լինքոլնի Աստվածաշնչի վրա

Դոնալդ Թրամփը կերդվի Աբրահամ Լինքոլնի Աստվածաշնչի վրա
20.01.2017 | 14:15

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երդվելու է Աբրահամ Լինքոլնի Աստվածաշնչի վրա։ Թրամփն օգտագործելու է նաև մոր նվիրած Աստվածաշունչը՝ 1955-ին դպրոցն ավարտելուց հետո։ Մեկնաբանելով Լինքոլնի Աստվածաշունչը վերցնելու Թրամփի որոշումը՝ երդմնակալության հարցերով հանձնաժողովի ղեկավար Թոմ Բարաքը հայտարարել է, որ Թրամփը, տալով 156 տարի առաջ հնչած երդումը, ձեռքը դնելու է երկու Աստվածաշնչի վրա, մեկը մեծ կարևորություն ունի իր ընտանիքի, մյուսը՝ իր երկրի համար։

Լինքոլնի Աստվածաշունչը նախագահի երդմնակալության արարողության համար գնվել է 1861-ին։ Մինչև Թրամփը նախագահի երդմնակալության համար Աստվածաշունչն օգտագործվել է երեք անգամ՝ մեկ անգամ Լինքոլնը, երկու անգամ Բարաք Օբաման՝ 2009 և 2013 թվականներին։

Դիտվել է՝ 788

Մեկնաբանություններ