ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Օբաման Թրամփին կոչ է արել զգույշ լինել իսրայելական հարցում

Օբաման Թրամփին կոչ է արել զգույշ լինել իսրայելական հարցում
20.01.2017 | 14:17

ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման վերջին մամլո ասուլիսի ժամանակ Դոնալդ Թրամփին կոչ է արել զգուշություն ցուցաբերել քաղաքական որոշ հարցերում, որոնց թվում է արաբա-իսրայելական հակամարտությունը՝ հաղորդում է The Wall Street Journal-ը։

Օբաման հայտարարել է, որ «Թրամփը կարող է քաղաքականություն վարել այնպես, ինչպես պատկերացնում է», սակայն զգուշացրել է, որ Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելը կարող է մեծացնել անկայունության մակարդակը Մերձավոր Արևելքում։ «Մարդիկ շատ անհանգստացած են այս հարցի կապակցությամբ»,-հավելել է Օբաման։

Դիտվել է՝ 707

Մեկնաբանություններ