ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Գարո Փայլանը դիմել է Բինալի Յիլդիրիմին

Գարո Փայլանը դիմել է Բինալի Յիլդիրիմին
20.01.2017 | 14:18

Թուրքական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության անդամ Գարո Փայլանը դիմել է վարչապետ Բինալի Յիլդիրիմին՝ Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) կողմից հայերի, հույների և սուննի մուսուլման չհանդիսացողների մասին պատրաստած զեկույցի հետ։


2016-ի մարտի 4-ին Փայլանը նույն հարցով դիմել էր Թուրքիայի այդ ժամանակվա վարչապետ Ահմեդ Դավութօղլուին։ 2016-ի դեկտեմբերի 13-ին Փայլանի հարցին մասնակի պատասխանել էր արդադարադատության նախարարությունը՝ նշելով, որ չի տիրապետում նման զեկույցի։ Փայլանը զարմանք էր հայտնել, որ վարչապետի աշխատակազմի փոխարեն իրեն պատասխանում է արդարադատության նախարարությունը և արդեն դիմել է Թուրքիայի նոր վարչապետ Բինալի Յիլդիրիմին։


Փայլանին հետաքրքրում է՝ MIT-ը դեռ զբաղվա՞ծ է նման զեկույցներ կազմելով, երբվանի՞ց է սկսվել այդ պրակտիկան, ո՞ր հիմնարկների պահանջով է MIT-ը զեկույցներ կազմում, անվտանգության մարմիններից բացի, ո՞ր հիմնարկներին է ուղարկվում, ինչո՞ւ են փոքրամասնությունների ու ալևիների հանդեպ ցուցաբերում նման հետաքրքրություն և այլն։

Դիտվել է՝ 641

Մեկնաբանություններ