ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

ԱՄՆ-ը պատվիրակություն չի ուղարկի Սիրիայի հարցով խաղաղ բանակցություններին

ԱՄՆ-ը պատվիրակություն չի ուղարկի Սիրիայի հարցով խաղաղ բանակցություններին
23.01.2017 | 12:44

ԱՄՆ պատվիրակություն չի ուղարկի Սիրիայի հարցով խաղաղ բանակցություններին, որ հունվարի 23-24-ին կանցկացվեն Աստանայում։ Պետդեպարտամենտը հայտնել է, ԱՄՆ-ին ներկայացնելու է Ղազախստանում ԱՄՆ դեսպան Ջորջ Կրոլը։ Բանակցությունները անցկացվելու են Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախաձեռնությամբ, մասնակցելու են նաև սիրիական կառավարությունը և զինված ընդդիմադիր խմբավորումները, Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան։


Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ բանակցություններում քննարկվելու են կրակի դադարեցումն ու հումանիտար օգնությունը տեղ հասցնելու խնդիրները։ ՄԱԿ-ի հումանիտար հարցերով հատուկ խորհրդական Յան Էգելանդը հայտարարել է, որ հումանիտար օգնությամբ բեռնված մեքենաները նախկինի պես չեն կարողանում հասնել սիրիական մի շարք շրջաններ։


Կրակի դադարեցման մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտել դեկտեմբերի 30-ին։ Փաստաթուղթը հիմք է ծառայելու Ղազախստանի բանակցությունների համար, որի մասնակիցները հույս ունեն վերջ դնել վեց տարի շարունակվող սիրիական պատերազմին։

Դիտվել է՝ 403

Մեկնաբանություններ