ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Սիրիայի հարցը

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Սիրիայի հարցը
24.01.2017 | 23:26

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել։ Ըստ ՌԴ ԱԳՆ կայքէջի, կողմերը քննարկել են Սիրիայի հարցով Աստանայի բանակցությունների ընթացքը, ընդգծել սիրիական իշխանությունների և զինված ընդդիմության ներկայացուցիչների ուղիղ շփումների հաստատման կարևորությունը՝ հրադադարի ամրապնդման գործում։

Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները Աստանայի հանդիպման սիրիացի մասնակիցների հետ՝ բանակցությունների հաջող ավարտին նպաստելու համար, և նախապատրաստվել սիրիական խնդրի կարգավորման հարցով ժնևյան բանակցությունների վերսկսմանը։

Դիտվել է՝ 526

Մեկնաբանություններ