ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Սիրիական ընդդիմությունը չի ընդունել Մոսկվայի առաջարկած սահմանադրությունը

Սիրիական ընդդիմությունը չի ընդունել Մոսկվայի առաջարկած սահմանադրությունը
26.01.2017 | 16:13

Սիրիայի ընդդիմությունը չի ընդունել սահմանադրության նախագիծը, որն առաջարկել է Ռուսաստանն Աստանայի բանակցություններում՝ հաղորդում է Bloomberg-ը։ «Մենք ասել ենք, որ միայն Սիրիայի ժողովուրդն իրավունք ունի գրել սահմանադրությունը։ Իրաքում Փոլ Բրեմերի փորձը (2003-2004-ին Իրաքում Ջորջ Բուշ-կրտսերի ներկայացուցիչը) բավականին խոսուն է։ Երբ սահմանադրությունը գրում է այլ երկիր, այն չի աշխատի»,- հայտարարել է ընդդիմության պատվիրակության անդամ Յահյա Ալ-Արիդին։

Մոսկվան առաջարկել է Սիրիայում նախագահ ընտրել 7 տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի, առաջարկվում է պահպանել երկիրը որպես ունիտար պետություն և դրա կազմում քրդական ինքնավարություն առանձնացնել։ Փաստաթուղթն ամրագրում է Սիրիայի մյուս շրջանների՝ իրենց լեզուն որպես հիմնական տարածաշրջանային լեզու ընտրելու իրավունքը։

Դիտվել է՝ 389

Մեկնաբանություններ