ՍԵՐ
Հաշվենկատ կինն աննկատ հաշվում է քո ատամները:
Կինը աշխարհի լավագույն մասն է, բայց վա՜յ նրան, ով կնոջը կհամարի ամբողջ աշխարհ:
Կինը կնստի տղամարդու գլխին, եթե տղամարդը նրանից գլուխ չհանի:
Ով կին չի ճանաչել, չի ճանաչել ոչինչ: Ում թվում է, թե ճանաչել է, նա առավել ևս չի ճանաչել ոչինչ:
Ով կնոջ գաղտնիքը կնոջ մեջ է փնտրում, չի գտնի երբեք:
Գեղեցիկ կինը գրավում է միանգամից, և անմիջապես խելացի կնոջ կարիք ես զգում:
Վաչագան Ա. ՍԱՐԳՍՅԱՆ (ՎԱՍ)