ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Բրիտանական ֆիլմերի փառատոնը` Հայաստանում

Բրիտանական ֆիլմերի փառատոնը` Հայաստանում
01.02.2017 | 14:25

Բրիտանական խորհուրդը` Երևանում Բրիտանական դեսպանատան և ԱրմենՏել ՓԲԸ-ի (ապրանքանիշը` Beeline) աջակցությամբ կազմակերպում է Բրիտանական ֆիլմերի հոբելյանական 15-րդ փառատոնը: Փառատոնի շրջանակում ցուցադրվելու է յոթ բրիտանական ֆիլմ: Մուտքն ազատ է:

Փառատոնն անցկացվելու է փետրվարի 18-24-ին: Բացումը տեղի կունենա փետրվարի 18-ին` ժամը 16.30-ին, «Մոսկվա» կինոթատրոնում «Սինգ Սթրիթ» ֆիլմով: Մայրաքաղաքում ֆիլմերը կցուցադրվեն «Մոսկվա» կինոթատրոնում`օրական չորս անգամ` 17:00-ին, 19:00-ին Կարմիր դահլիճում` անգլերեն, և 18:00-ին, 20:00-ին Կապույտ դահլիճում` թարգմանված: Ցուցադրվող ֆիլմերը պատմություններ են Մեծ Բրիտանիայի հասարակության մասին, քաղաքացիների առօրյայի, նրանց հույզերի և մտորումների մասին: Մուտքը բոլոր ֆիլմերի համար ազատ է:

Դիտվել է՝ 787

Մեկնաբանություններ